Եթե ռուսը ասի՝ քո երեխային Կիևյանից գցի, կգցե՞ս․․․

Եթե ռուսը ասի՝ քո երեխային Կիևյանից գցի, կգցե՞ս․․․

Պառակտված երկիր։ Նիկոլի երազանքն էր, ստանալ այդպիսի երկիր։ Այնպես արեց, որ հայը հայի դեմ հանեց։ Զոհվածների ծնողներին իրար դեմ հանեց։ Քրիստոնյային հանեց եկեղեցու դեմ։ Ընտանիքն իրար դեմ հանեց։ Հային հանեց իր հերոսների դեմ։ Հետո հային հանեց ռուսի դեմ։ Բոլորին բոլորի դեմ հանեց, միայն մի ,,սուրբ կետ թողեց,,՝ հայը պիտի բարեկամանա թուրքի հետ, Արցախը պիտի ինտեգրվի Ադրբեջանին։ Դա էր նրա սուրբ կետը։ Կարևոր չէ, որ սպանված երեխայիդ, հորդ, մորդ, հարազատիդ  արյունը դեռ չի չորացել։ Կարևորը ինտեգրու՜մն է, ծրագի՜րը․․․ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ արցախցուն հանի արցախցու դեմ։ Նրանց էլ պառակտի այնպես, ինչպես արեց Հայաստանում, որ հեշտ ստացվի ինտեգրումը։

Այսօր իշխանության եթերով արցախցուն էր հանել արցախցու դեմ։ Նրա սիրելի Գնելը մի կնոջ հետ էր հարցազրույց վարում, որը Արցախի հերոսներին,  հրամանատարությանն անվանարկում էր։ Անգամ չկամեցա իմանալ՝ ով է այդ կինը, որտեղի՞ց է նրան հայթայթել կամ ի՞նչ գնով։ Նպատակը մեկն է։ Պառակտել, մինչև վերջ ջարդուխուրդ անել Արցախը՝ հենց արցախցու ձեռքով։ Իրեն չեն հավատում, ՔՊ պաշտոնյաներին , թիմի անդամներին չեն հավատում, «թարմ միս է պետք»։ 

Հիմա մի այնպիսի վիճակում ենք հայտնվել Նիկոլի երեսից,   որ Հայաստանը ոչ մի դաշնակից չունի։ Բոլորը շրջապտույտային պարողներ են, իսկ Ռուսաստանն էլ՝ ըստ նիկոլյան  քարոզչության՝ մեր բոլոր դժբախտությունների  պատճառն է։ Տարբեր քարոզչության մեթոդներ ու եղանակներ է օգտագործվում, տարբեր նրբերանգներով, նպատակը նույն է՝ ատելությամբ պառակտել  հային  ու ռուսին, երևանցուն ու արցախցուն։ Եթե ծրագիր է իրագործվում՝ պառակտելը, թուլացնելը, մասնատելը, պատառոտելն ամենահարմար միջոցն է, որ հարթ ընթանա ծրագիրը, դժվարությունները հաղթահարելի լինեն։ Այս տրամաբանության մեջ է տեղավորվում Նիկոլ Փաշինյանի 2018 թվականից առ այսօր արվող բոլոր քայլերը։ Ընդունենք, որ ռուսը, ինչպես Փաշինյանն է ասում,  մեր բոլոր  դժբախտությունների պատճառն է, բայց ռուսը ու՞մ միջոցով է կատարել այդ ամենը։ Եթե ռուսը ասի՝ Նիկոլ,  քո երեխային Կիևյանից գցի, կգցե՞ս։ Այդ դեպքում ինչպե՞ ս ես մի ողջ ազգի Կիևյան մոստից ցած նետել։ Անգամ եթե ռուսն է ասել, կատարո՛ղը դու ես։ Դու՛։