Նիդերլանդներում առաջին անգամ COVID-19-ի դեմ կպատվաստեն 90 տարեկանից բարձր տարիքային խմբի մարդկանց

Նիդերլանդներում առաջին անգամ COVID-19-ի դեմ կպատվաստեն 90 տարեկանից բարձր տարիքային խմբի մարդկանց

Նիդերլանդներում, սկսած այսօրվանից կորոնավիրուսի դեմ պատվաստում կսկսեն իրականացնել իննսուն տարեկանից բարձր տարիքային խմբի մարդկանց, որոնք ապրում են հարազատներից առանձին։ Այս մասին հայտնում է տեղի NOS հեռուստաընկերությունը։

Առաջին պատվաստումը այդ տարիքային խմբից կիրականացվի Ապելդորն քաղաքում, որը գտնվում է Գելդերլանդ նահանգում։ Ընդհանուր առմամբ պատվաստվելու է այդ տարիքային խմբին պատկանող 45 հազար մարդ։