Ճակատագրի հեգնանք․ գործազրկության դեմ պայքարողներին դարձնում են գործազուրկ

Ճակատագրի հեգնանք․ գործազրկության դեմ պայքարողներին դարձնում են գործազուրկ

Շուրջ 7 հարյուր աշխատող կորցնելու է աշխատանքը։ Բանն այն է, որ սոցապծառայության վերաձեւավորումից հետո, երբ այն ներառեց մի շարք ինտեգրացված ծառայություններ եւ այժմ կոչվում է Միասնական սոցիալական ծառայություն, տարածքային կառույցների համապատասխան բաժինների աշխատողները մեխանիկորեն պետք է շարունակեին աշխատել նոր անվանումով կառույցում, որովհետեւ մարդիկ մեղավոր չեն, որ պետությունը որոշել է սոցապահովության ողջ համակարգը քանդել եւ նորը սարքել։ Իսկ եթե դա համարում են կառուցվածքային փոփոխություն, ապա օրենքը պահանջում է, որ նախկին աշխատողներն ունենան առավելություն՝ նախ նրանց առաջարկեն զբաղեցնել աշխատատեղերը, ապա եթե նրանք չհամաձայնեն, նոր մրցույթ հայտարարեն կամ նոր մարդկանց ընդունեն։

Բայց սոցիալական պետական ծառայությունը կամ Միասնական սոցիալական ծառայությունը, որը դեռեւս պետ էլ չունի, որոշել է ողջ համակարգը քաոսի վերածել եւ մարզային կառույցների աշխատակիցներին 2 օր ժամանակ է տվել թափուր պաշտոնների համար իրենց փաստաթղթերը ներկայացնելու նպատակով, ինչն օրենքի խախտում է։ Այսինքն՝ քաղծառայողներին առաջարկում են զրոյից դիմել՝ թափուր հաստիքների համար։ Հատկապես հարվածի տակ են հայտնվել զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրեններն ու աշխատողները։ Վերջիններս, սակայն, նշում են, որ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար մինչև վերջ են գնալու։ Զբաղվածության Արաբկիրի տարածքային բաժնի տնօրեն Նունե Մովսիսյանը, որը միայն 8 տարի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իրենց կենտրոնի 5 աշխատողներից 4-ը արդեն իսկ մնացել են գործազուրկ․

«Սոցապ նախարարությունից որևէ մեկը մեզ պարզաբանում չի տալիս, մենք փորձում ենք «Սոցիալական աջակցության մասին» օրենքի անցումային դրույթներով պահանջ ներկայացնել իրենց, որ իրենք պարտավոր են առաջակել քաղծառայության հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոն և վերանշնակաել, բայց իրենք  փաստորեն չեն ուզում վերանշանակել, իրենք հայտարարել են մրցույթներ։ Արաբկիր զբաղվածության տարածքային կենտրոնի 5 աշխատակիցներից 4-ը մնում են գործազուրկ, մեկին արդեն առաջարկվել է ժամանակավոր աշխատանք, 4-ը առաջարկ չունեն։ Մրցույթին մասնակցողները ոլորտից չեն, դրսից են, ինչքան ես եմ հասկանում՝ ՀԿ-ներից են»։

Մովսիսյանին հարցրինք՝ ի՞նչ է կարծում՝ ինչո՞ւ են այսպես անում, ինչո՞ւ են փորձառու աշխատողներին, տնօրեններին թողնում գործազուրկ․

«Անկեղծ ասած՝ այդ հարցի պատասխանը իրենք մեզ չեն տվել, երևի, ըստ իրենց, ուզում են թարմացնել կամ երևի, ըստ իրենց, սոցիալական համակարգում կոռուպցիա կա, ուզում են կոռուպցիան վերացնել։ Մեզ մոտ ես կոռուպցիա չգիտեմ, եթե կոռուպցիա կա, ապա դա նախ պետք է իրավապահները արաձանագրեն, հենց այնպես, մարդու իրավունքները խախտելով ասել, թե կոռուպցիա կա, ինձ թվում է իրենք բարոյական իրավունք չունեն, ես Երևանի և ոչ մի կետրոնում կոռուպցիա չեմ լսել, իրենք բարոյական իրավունք չունեն ասելու, որ կոռուպցիա կա, դրա համար բոլոր աշխատողներին հանում ենք»,- ասաց տնօրենը։

Վեդու զբաղվածության տարածքային կնետրոնի տնօրեն Հենզել Սարգսյանը պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ են դատական ճանապարհով վերականգնվել իրենց աշխատավայրերում, պատասխանեց․
«Մենք ստեղծելու ենք մեր խորհուրդը՝ կազմված մեր բոլոր կենտրոններից, խորհուրդը ինչպես կորոշի, մենք այդպես էլ կշարժվենք առաջ։ Վեդու տարածքային կենտրնում 4 հոգի մնում են գործազուրկ, ո՛չ աշխատանքի առաջակ կա, ո՛չ էլ տեղեկատվություն ունենք։ Ես չեմ կարող պատասխանել, թե ինչո՞ւ են այսպես անում, որովհետև իրոք տեղյակ չեմ»,- ասաց Սարգսյանը։

Շենգավիթի տարածքային կենտրոնի տնօրեն Նարինե Մատինյանն էլ նշեց, որ իրենք տարիների ընթացքում մեծ փորձ են կուտակել ու անշահախնդիր են աշխատել․

«Համակարգում աշխատում են բազմապրոֆիլ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձինք, ովքեր տարբեր տարիներին պետական բյուջեի և միջազգային կառույցների միջոցների հաշվին վերապատրաստվել են, տարբեր տարիներին անցել են ատեստավորումներ և ապահովել են բարձր ցուցանիշներ, քաղծառայության համակարգում մենք յուրաքանչյուր տարի բարձր կատարողական ենք ապահովել ծրագրերի առումով, և, ընդ որում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երբ որ իր տարեկան հաշվետվությունը ներկայացնում է, հիմնական ցուցանիշները զբաղվածության ցուցանիշներն են։ Մենք հասկանում ենք մեր աշխատանքի կարևորությունը, մենք հասկանում ենք, որ քաղծառայողները «Քաղծառայության մասին» օրենքով պաշտպանված պիտի լինեն, հեռու քաղաքական գործընթացներից, բայց մենք հիմա սա չենք տեսնում։ Մենք միշտ աշխատել և շարունակելու ենք աշխատել  ի շահ հայ ժողովորդի և ի շահ Հայաստանի Հանրապետության։ Հիմա հաշվի չեն առնում մասնագիտական փորձը, երբ որ մենք դա տարիների ընթացքում ենք ձեռք բերել, յուրաքանչյուրս մեր տարածքներում ՏԻՄ-երի հետ, կրթական հաստատությունների հետ, ՀԿ սեկտորի հետ, աշխատանք փնտրողների, գործատուների հետ արդյունավետ համագործակցություն ենք իրականացնում, նոր աշխատողը ինչպե՞ս կարող է աշխատաշուկայի վերլուծություն կատարել այնպես, ինչպես ոլորտի բազմայա փորձ ունեցող մասնագետները։ Հիմա մենք ուզում ենք, որ մեր խախտված իրավունքները վերականգնվեն։ Ի սկզբանե մեր կառավարությունը որդեգրել էր, որ աշխատանքն է որոշում մարդու կեցությունը, սոցապ նախարարը տարբեր հարթակներից ասել է, որ բարեփոխումների հետևանքով կրճատումներ չեն լինելու, մինչդեռ այսօր շատերը կան, որ աշխատանքի որևէ առաջարկ չեն ստացել։ «Քաղծառայության մասին օրենքն ասում է, որ պետք է առաջարկվեն հավասարազոր կամ առավել ցածր պաշտոններ»,- ասաց Մատինյանը։

Մատինյանին հարցրինք՝ գուցե իշխանություննեը զբաղվածության կենտրոնների տնօրեններից ա՞յլ բան են ակնկալում՝ նկատի ունենալով, որ մի շարք համակարգերում փոփոխություններ են արվում ընտրություններին ձայն ապահովողներ նշանակելու համար․

«Ես տարիներ շարունակ բարձր եմ պահել քաղծառայողի, պաշտոն զբաղեցնող անձի պատիվը, և ես նշեցի, որ քաղծառայողները քաղաքական գործընթացներից հեռու անձինքն են։ Երբ վարչապետը նշանակվեց, ասաց, որ հեղափոխությունը պետք է լինի մարդկանց ուղեղների մեջ, մարդիկ պետք է բազմոցներից վեր կենան և աշխատեն, մենք էլ ասացինք՝ ի՜նչ լավ է, վերջապես վարչապետ ունեցանք, որ մեր կողքին է կանգնած և մտածում է մեր մասին։ Նա բազմիցս հնչեցրել է, որ խնամի-ծանոթ-բարեկամով այսուհետ պաշտոններ չեն զբաղեցնելու։ Մենք մեր խախտված իրավունքների համար պայքարելու ենք մինչև վերջ»։