Ինչու է ձգձգվում Արսեն Բաբայանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը

Ինչու է ձգձգվում Արսեն Բաբայանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը

Մենք գրել էինք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության դեմ բողոքը կքննվի այսօր, ժամը 18:30-ին՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Թեև փաստաբանը միջնորդությունը ներկայացրել էր երեկ ժամը 21:00-ի շրջակայքում, սակայն, սովորաբար, նման միջնորդությունները քննվում են անհապաղ, իսկ նշված բողոքի քննությունը, անհասկանալի պատճառներով Երևանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը, որի վարույթում էր գտնվում միջնորդությունը, ձգձգում էր։ Ըստ ամենայնի մեղադրանքի հիմքերը թույլ էին և ձգձգման պատճառը դա էր։ 

Քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՔԾ-ն գտել է խնդրի լուծումը՝ ձերբակալության դեմ բողոքի քննությունը այնքան ձգձգել, միչև որ կալանքի սանկցիայի հետ կապված միջնորդությունը կտանեն դատարան։ Մեր աղբյուրը նշում է, որ առաջիկա ժամերի ընթացքում Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջարդվելու քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված հանցանքի օժանդակության համար։ Խոսքը իշխանության զավթման օժանդակելու մասին է։