Ոգևորիչ է, բայց երկակի զգացողություններ է հարուցում

Ոգևորիչ է, բայց երկակի զգացողություններ է հարուցում

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ԱՄՆ սենատի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի հաստատմանը, գրել․ԱՄՆ. Ներկայացուցիչների պալատ. մեկ քայլ էլ առաջ: Բայց առայժմ միայն այսքանը: Ոգևորիչ է, բայց երկակի զգացողություններ է հարուցում. մի կողմից ակնհայտ է ԱՄՆ-Թուրքիա քաղաքական ու դիվանագիտական դիմակայության «գործիք» դարձնելու և շահարկելու փաստը: Սա նախազգուշական կրակոց էր Անկարայի ուղղությամբ: Բայց մեծ քաղաքականությունը պրագմատիզմն է և որպես այդպիսին՝ իր մեջ նաև շովինիզմի ու ցինիզմի տարրեր է պարունակում: Սա ցավեցնող է:
Բայց մյուս կողմից իրականությունից փախչել հնարավոր չէ, և այս կռվում հաղթելու համար պետք է օգտագործել նույն զինատեսակները: Ներկայացուցիչների պալատի որոշումը մեծ լոբբիստական աշխատանքի լուրջ միջավայր է ստեղծում՝ շատ արագ, նույն թուրք-ամերիկյան ներկայիս հարաբերությունների մակարդակն ու վստահության խորը ճգնաժամը օգտագործելով, հարցը Սենատում քննարկման առարկա դարձնելու համար: Հաջորդ թիրախը կդառնա Սպիտակ տունը: Վստահ եմ՝ ամերիկահայ կառույցները և լոբբին հասկանում են այս հանգամանքը. այսօրվա «միջանկյալ» հաղթանակը հենց դրա ուղիղ դրսևորումն է:
Սա էլ հուսադրող գործոնն է:

Ուրեմն առաջ... Որովհետև ԱՄՆ բաստիոնի գրավումը աշխարհում Ցեղասպանության ճանաչման և չեմ բացառում՝ ժխտման քրեականացման գործընթացի «հրավառության» մեկնարկի բեկում է լինելու: