Սիրիայի նոր կառավարիչները հանդիպել են օտարերկրյա դեսպանների հետ

Սիրիայի նոր կառավարությունը հանդիպում է անցկացրել Իրաքի, Բահրեյնի, Օմանի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Իտալիայի դեսպանների հետ։
Հաղորդագրությունը տարածել է Սիրիայի ժամանակավոր կառավարության քաղաքական հարցերի դեպարտամենտը։
«Հանդիպումն անցել է դրական առանցքում, դեսպանները խոստացել են բարձր մակարդակի համակարգում նոր կառավարության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իտալիան միակ արեւմտյան երկիրն է, որը մասնակցել է հանդիպմանը. պաշտոնական Հռոմը ներկայացրել է Սիրիայում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ստեֆանո Ռավանյան։
Կարծիքներ