Շախմատի միջազգային օրն է

100 տարի առաջ այս օրը ստեղծվեց Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, որը համախմբեց աշխարհի բոլոր շախմատային ֆեդերացիաներին մեկ տանիքի տակ: Հուլիսի 20-ը նշվում է որպես շախմատի և շախմատի նվիրյալների միջազգային օր:
Շախմատի միջազգային օրվա կապակցությամբ ՖԻԴԵ-ն մարտահրավեր է նետել բոլոր ֆեդերացիաներին` նպատակ ունենալով այսօր կազմակերպել հնարավորինս շատ խաղեր և այս օրը հռչակել աշխարհում ռեկորդային քանակությամբ շախմատ խաղացած օր:
Այս գաղափարից անմասն չի մնացել նաև Հայաստանը, քանի որ այս օրերին Գյումրիում ընթացող Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ շախմատի աշխարհի անհատական առաջնությունը այս մարտահրավերի մի մասն է:
Կարծիքներ