Իրանի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության մասին

Իրանի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության մասին

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը «պատրաստ է ակտիվ եւ լայն մասնակցություն ունենալ օկուպացիայից ազատագրված տարածքներում, որոնք գտնվում են Ադրբեջանի հետ սահմանային գոտում»։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ, նախարար Զարիֆը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ նաեւ հայտարարել է, որ ռեգիոնում խաղաղության հաստատումը կնպաստի նաեւ «Արեւելք-Արեւմուտք» եւ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջոցների ակտիվացմանը։