Ռոնալդուն ամուսնացել է․ Novella 2000

Ռոնալդուն ամուսնացել է․ Novella 2000

«Յուվենտուսի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է իր ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ Այս մասին հայտնում է Novella 2000 ամսագիրը։ Համաձայն տեղեկատվության, ամուսնության արարողությունը տեղի է ունեցել օրերս Մարոկոյում։ Այն եղել է փակ հանրության համար։ Պարբերականը խոստացել է մոտ ժամանակներս իր համարներում հրապարակել լուսանկարներ այդ հանդիսավոր արարողությունից։ Այս լուրը, սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատվել։