Կոչ է արել պատրաստ լինել վճարել՝ Ուկրաինային աջակցելու դիմաց

Կոչ է արել պատրաստ լինել վճարել՝ Ուկրաինային աջակցելու դիմաց

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ եվրոպացիները պետք է պատրաստ լինեն վճարելու Ուկրաինային ցուցաբերվող աջակցության դիմաց։ Այս մասին նա ասել է իսպանական El País թերթին տված հարցազրույցում։ Նա նաեւ ասել է, որ քաղաքացիները պետք է նաեւ պատրաստ լինեն վճարելու ԵՄ միասնականությունը պահպանելու համար։

Բորելը հավելել է, որ Ուկրաինական իրադրությունն անմիջականորեն է առնչվում Եվրամիությանը եւ եվրոպացիները պետք է պատրաստ լինեն դիմակայելու ձգձվող հակամարտության հետեւանքներին, մինչ կգտնվեն քաղաքական լուծումներ այդ հակամարտությունը կարգավորելու համար։ Բորելը հատուկ ընդգծել է, որ չի կարելի, որպեսզի Հարավային Եվրոպայի երկրները այս ընդհանուր տրամադրությունների հանդեպ համերաշխություն չունենան եւ չաջակցեն հյուսիսին՝ ներառյալ էներգետիկ հարցով։ Կոնկրետ Իսպանիայի մասով, նա ասել է, որ Իսպանիան շատ բան կարող է անել, քանի որ նրան են պատկանում եվրոպական սեղմված գազի հզորությունների 1/3-րդը, ինչը նշանակում է, որ վերջինս կարող է դառնալ ռուսական գազից ազատվելու գործում լուրջ խաղացող։