Եվրահանձնաժողովի նախագահը կարող է դատվել

Այս շաբաթ Եվրամիության Դատարանը պատրաստվում է որոշում կայացնել աղմկահարույց մի գործի առնչությամբ, որի կենտրոնում հայտնվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նա մեղադրվում է Եվրամիության հիմնարար սկզբունքներից մեկը համարվող՝ թափանցիկության սկզբունքի խախտման մեջ։ Այս մասին հայտնում է Politico հանդեսը։
Բանն այն է, որ բացահայտվել է ֆոն դեր Լեյենի եւ դեղագործական Pfizer ընկերության ղեկավարության միջեւ իրականացված գաղտնի նամակագրությունը։ Նամակագրության բովանդակությունը չի բացահայտվում, սակայն հայտնի է, որ այդ բանակցություններից հետո Pfizer-ը մի քանի միլիարդ եվրոյի պայմանագիր է կնքել ԵՄ հետ՝ COVID-19-ի դեմ նախատեսված պատվաստանյութի մատակարարման համար։ Շատ մասնագետները կարծում են, որ այստեղ հնարավոր է եղած լինի շահերի բախում։ ԵՄ Դատարանը ըստ այդմ, որոշելու է, թե արդյոք ֆոն դեր Լեյենը խախտել է քաղաքական գործընթացների թափանցիկության սկզբունքը։ Որոշումից կախված կլինի թե ԵՄ հեղինակությունը, թե ֆոն դեր Լեյենի քաղաքական ապագան։
Կարծիքներ