Երեւանում բազմաթիվ շենքեր չեն ախտահանվում․ ավագանին մատնանշում է համատիրություններին

Երեւանում բազմաթիվ շենքեր չեն ախտահանվում․ ավագանին մատնանշում է համատիրություններին

Երեւանի քաղաքապետարանը երեկ տեսանյութ էր հրապարկել, որ նոր տեխնոլոգիաներով ախտահանվում են Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի բազմաբնակարանային շենքերի մուտքերը, ապա ավելացրել, թե նման ախտահանումներ կատարվում են նաեւ մյուս վարչական շրջաններում։

Մենք ահազանգեր ենք ստացել մի քանի բնակիչներից, մասնավորապես՝ Կենտրոն վարչական շրջանից, որ բազմաթիվ շենքերի մուտքեր չեն ախտահանվել եւ սպասում են իրենց շենքի հերթին։

Ավագանու «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համատիրություններին պետք է խիստ հանձնարարական իջեցվի՝ մուտքերի ախտահանման վերաբերյալ․ «Բայց փողոցների ախտահանման նպատակահարմարություն ու արդյունք, որ դա կտա, ես չեմ տեսնում։ Այս համաճարակը ցույց տվեց, որ համատիրությունների մասին օրենքը շատ արագ պետք է փոխվի»։

Քաղաքապետի մամուլի խոսնակը հրաժարվեց պատասխանել հարցերին։