Առաջարկել են սահմանել «չոր օրենք»

Առաջարկել են սահմանել «չոր օրենք»

ՌԴ Մոսկվայի մարզի Շելկովոյի քաղաքային շրջանի տեղական խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Յակովլեւը առաջարկել է ողջ Մերձմոսկովյան շրջանում սահմանել «չոր օրենք», այսինքն՝ արգելել ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Այս մասին նա գրավոր դիմել է Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովին․ ըստ Lenta.ru-ի փոխանցման։

Պատգամավոր Յակովլեւը վստահ է, որ այն էականորեն կնվազեցնի քրեածին իրավիճակը, Շելկովոն կդարձնի ավելի գրավիչ ու անվտանգ։ Պատգամավորը առաջարկել է որպես փորձարարություն կիրառել առաջարկը Մերձմոսկովյան շրջանում, իսկ հետո, արդեն, տարածել մյուս ռեգիոններում։ Նա նաեւ ասել է, որ չի կարծում, թե այս օրենքը կհարվածի տեղական բիզնեսին, հատկապես սրճարաններին ու ռեստորաններին։