Բաց նամակ վարչապետիս

Բաց նամակ վարչապետիս

Ֆրանսիա, 19 Ապրիլի 2021 թ.

Բարև, Վարչապետ ջան,

Գրում եմ «եղբայրական» Ֆրանսիայից: Ամսի 17- ի AF1061 թռիչքով հասանք Ֆրանսիա, զինված Կորոնայի համար պահանջված փաստաթղթերով: Իմը PromTest-ց էր, Բացասական:

Ճամփորդները բոլորն էլ ունեին Test-երը իրենց ձեռքին բռնած: Մեզ հետ կային նաև սևամորթներ և այլազգի սպիտակամորթներ: 

Օդանավից դուրս գալով հետևեցինք ցուցանակների ցուցումին և ուղղվեցինք դեպի Bagage & sortie. Մեր ուղեբեռը պետք է ստանայինք 31 դռնից: Երբ հասանք մուտքին, մեր խումբը շատ էր թեթևացել: Չկային սևամորթներն ու սպիտակամորթները: Ըստ երևույթին, գնացել էին Transit բաժնի ուղղությամբ, հավանաբար Ավետյաց երկիր մեկնելու ծրագրով: Երբ հասանք մուտքի մոտ, մեզ սիրալիր դիմավորեցին և հրավիրեցին պարտադիր Test-ավորման: Մեր զայրույթը հասավ իր գագաթնակետին:

Ասացինք, որ ունենք Test-ավորման բացասական արդյունք: Ոչ մեկի բողոքը նկատի չառին և իրենց ճիվերին էլ չէր մեր հիմնավորված պատասխանները: Ասացին՝ «Մենք հրաման ունենք prefectura-ից, որ Test-անելու ենք այս «ռեյսը>: Մեզ հանգստացնելու համար ասացին նաև, որ մեզ չեն ուշացնի և 10 րոպեից կտան պատասխանը: Պարոն վարչապետ, մի հատ հարցրեք մասնագետ Ավինյանին, որ Երևանի 9- ժամյա թեստավորո՞ւմն է հայտնաբերում վիրուսի առկայությունը, թե՞ Ֆրանսիայի CDG օդակայանի 10 րոպեանց թեստը: Ես չեմ ասելու հետապնդված նպատակի մասին՝ դա կլինի զուտ ենթադրություն: Ես մի բան եմ խնդրելու ձեզանից:

Հանձնարարել բոլոր Երևանյան լաբորատորիաներին՝ դադարեցնեն նման թեստավորումները, որոնց գործունեությունը հակասում է միջազգային պահանջներին և ծառայում է միայն ժողովրդին շորթելուն և ներվային համակարգը շարքից հանելուն:

Էլ չեմ ասում՝ յուրաքանչյուրից անտեղի 15 000 դրամ կորզելու մասին: Ելնելով մեր
պետական շահերից, հրամանները հարգելու բուռն ցանկությունից, և պահպանելու համար երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում, առաջարկեցի թեստավորող անձնակազմին և «սոցիալական ապահովության> ֆրանսիացի ներկայացուցիչներին, ելնելով Ֆրանսիայի «եղբայրական> փոխհարաբերություննե ից, համաձայնեցնել նման
հրահանգները Հայաստանի պատկան մարմինների հետ և պահպանելով երկու երկրների արժանապատվությունն ու շահերը, Երևանում կատարեն սոցիալական Test, իսկ
Ֆրանսիայում կատարեն չինակա՜ն ձևի Test․․․ 

Հույս եմ հայտնում, որ Արտաքին Գերատեսչությունը համապատասխան միջամտություններով կպաշտպանի «Հայաստանի հպարտ քաղաքացիների կարգավիճակը»:

Պարոն Վարչապետ, քաղաքացու այս մտորումները ընդունեք որպես հունձք Թավշյա հեղափոխության նվաճումներին:

Քաղաքացի՝ Հրաչ Խնկիկյան
Ֆրանսիա