Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու միայնակ. Նազենի Հովհաննիսյան

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու միայնակ. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը տոնում է իր ծննդյան 37-ամյակը: Այդ առթիվ նա ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.


«Դժվար է 37 - ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի: Դժվար է լինել ու մնալ ներկայանալի ամեն պահի. ավելի դժվար է ամեն վայրկյան նոր բան սովորել ու զարգանալ, ինքնակրթվել ու անընդհատ ձեռք բերել նոր մասնագիտացում կամ որակավորում: Դժվար է չհիասթափվել ու թևաթափ չլինել: Դժվար է անընդհատ ապացուցել, որ դու լավ մասնագետ ես ու նաև փորձառու, տարիների աշխատանքային փորձով աշխատող, որը պատասխանատու է ամեն իր քայլի կամ խոսքի համար:Դժվար է համատարած արհեստականության մեջ պահել իրական դեմքդ ու չվախենալ թերություններով լի, բայց քո մարմնից ու դեմքից:( ու բացարձակ միևնույն է թե ով ինչ վիրահատություն է ինձ վերագրում ))) 15- տարեկանից դա է, որ լսում եմ) ... Դժվար է հաշտ ապրել ինքդ քեզ հետ, բայց անհնարին է խաբել ինքդ քեզ: 

Աշխարհը ագրեսիվ է ուժեղ ու ինքնաբավ մարդկանց նկատմամբ` ՄԱՆԱՎԱՆԴ ԿԱՆԱՆՑ. բոլորն ուզում են տեսնել կողքից «մեկին» կամ «արդարացնել» հաջողությունները ծանոթ- բարեկամ- առաջտանողներով...), իսկ ես գիտեմ մի բան. կարիերա գոյություն չունի իրականում, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Պրոցեսի ու զարգացման անընդհատ` շարունակական  գոյություն: Ուրիշի հաջողությունը չի՛ կարող երբեք լինել ձեր անհաջողության պատճառ...ձեր կամուկացի կամ տարբեր լինելու վախերն են անհաջողությանը միս ու արյուն տալիս, հաջողությունն ընդամենը շատ փոքր, երբեմն պրիմիտիվ թվացող, բայց և շատ կարևոր գործողությունների ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է: 
Ապրեք ձեր ուզած ու երազած գոնե մի քանի պահը. դրանք են ուժ ու «երակ» տալիս մեր կյանքին, գոնե մի քիչ նվիրվեք ինքներդ ձեզ, սիրելի, սքանչելի աղջիկներ, դուք էնքան շատ բան եք անում բոլորի համար, իսկ ստանում եք անընդհատ քննադատություն ձեր, ձեր մտերիմների կամ հասարակության կողմից: Հաջողակն ինձ համար ինքն իր հետ ՀԱՇՏ ապրող մարդն է, նախկինում ավելի հաշտ էի, հիմա նորից վերագտնում եմ, կյանքն է հա ուզում գցել ուղեծրից, բայց դե ես չեմ հանձնվում : Ասածս ինչ է. որևէ բան, որ մենք անում ենք, արդյունք է տալու` ուշ թե շուտ: Երբեք չհուսահատվեք: Այսքանը)»