ՌԴ դեսպանը համտեսեց Ծառուկյանների արտադրած մեղրը

ՌԴ դեսպանը համտեսեց Ծառուկյանների արտադրած մեղրը

Երևանում հոկտեմբերի 5-7-ը կանցկացվի «EXPO-RUSSIA ARMENIA 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանի 7-րդ գործարար-համաժողովը: Այսօր մեկնարկել է միջոցառումը։ Մասնակցում են 30-ից ավելի ընկերություններ ամենատարբեր ոլորտներից: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը ևս մասնակցում է միջոցառմանը, ներկայացնում մեղրի իր տաղավարը։

«Եթե ուզում եք ստուգել, թե արդյոք մեղրը կեղծ է, թե ոչ, պիտի վերցնեք քիչ տաք ջուր, մի փոքր էլ մեղր եք վերցնում ու խառնում։ Եթե ջուրը սպիտակում է, ապա դա իրոք բնական մեղր է, իսկ եթե մեղրի գույնը մնում է նույնը, ուրեմն մի բան այն չէ, շաքար է խառնած»,-ասաց Ռոզա Ծառուկյանը։ Ծառուկյանի տաղավարին մոտեցավ նաև ՌԴ դեսպան Կոպիրկինը։

«ՀՀ-ում արտադրված մեղրը ՌԴ դաշտում ևս անպայման պիտի իր տեղը գտնի»,- ասաց նա՝ համտեսելով մեղրը։