Ով կփոխարինի Բայդենին, եթե նա որոշի դուրս գալ ընտրապայքարից

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը համարվում է ամենահավանական թեկնածուն ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, եթե գործող նախագահ Ջո Բայդենը այնուհանդերձ որոշի դուրս գալ ընտրապայքարից։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Համաձայն սոցհարցումների, Հարիսի առաջադրման հավանականությունը 45 տոկոս է, Բայդենինը՝ 40 տոկոս։ Ընդ որում, Քամալա Հարիսը ընտրություններում հաղթանակ տանելու կրկնակի անգամ շատ հնարավորություններ ունի, քան Ջո Բայդենը։
Արդեն հայտնի է դարձել, որ Հարիսն իր հանրապետական մրցակից, հանրապետական Ջեյ դի Վենսին Օհայո նահանգից, առաջարկել է կազմակերպել հեռուստադեբատներ։ Politico-ն նշում է, որ այդ դեբատները կարող են տեղի ունենալ հուլիսի 23-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում։ Հիշեցնենք, որ Քամալա Հարիսն ԱՄՆ 49-րդ փոխնախագահն է։ Կրթությամբ իրավաբան է։ Նախատեսում է վերընտրվել Ջո Բայդենի հետ միասին։ Քամալա Հարիսը հանդիսանում է առաջին կինը, առաջին սեւամորթը եւ առաջին ասիական ծագման քաղաքական գործիչը, ով ԱՄՆ պատմության մեջ դարձել է ԱՄՆ փոխնախագահ։
Կարծիքներ