ՃՈ-ն օգնել է, որ երեխաներին բաճկոններ բաժանեն

ՃՈ-ն օգնել է, որ երեխաներին բաճկոններ բաժանեն

Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Մարգարյանը իր էջում գրել է, որ ճանապարհային ոստիկանները իրեն օգնել են վերարկուներ բաժանել երեխաներին՝ շնորհակալություն հայտնելով ոստիկանության մայոր Թագվոր Թագվորյանին․

«Շատ հաճելի փաստ, քանի որ ես ֆիզիկապես ի վիճակի չեմ մեր սիրուն երեխաներին ձմեռային նոր վերարկուները բաժանել, խնդրել եմ պետավտոտեսչությանը եւ նրանց հիմնական անշարժ կանգնող պոստերում գտնվող ոստիկաններին ինձ օգնել։ Ընենց ուրախ եմ, որ Պարոն մայորի նման լավ մարդկանց եմ ճանաչում։ Շնորհակալություն»,- գրել է Մարգարյանը։

Ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանից փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս է ՃՈ-ն մասնակցել վերարկուների բաժանման պրոցեսին, ինչպե՞ս են օգնել ոստիկանները, պատասխանեց, որ պարզապես տոպրակներով վերարկուները թողել են ՃՈ-ի անցակետում, հետո եկել տարել են։