Ինչպես միշտ ընտրվեց ամենաապաշնորհ գործիքակազմն ու ճանապարհը

Ինչպես միշտ ընտրվեց ամենաապաշնորհ գործիքակազմն ու ճանապարհը

Քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Վաղը պառլամենտում ծանր օր է լինելու։ 99.9 տոկոս հավանականությամբ Հրայր Թովմասյանին չեզոքացնելու նախագիծը կանցկացվի և ի վերջո կյանքի կկոչվի։ Իսկ վարչապետ Փաշինյանն էլ միամտորեն կկարծի, թե Սահմանադրական դատարանի հիմնախնդիրը վերջնականապես կարգավորված է և կարելի է հանգիստ շունչ քաշել։
Ուզում եմ հիշեցնել, որ իրականում ոչ մի հարց էլ չի լուծվելու, ընդամենը անցանկալի դատավորներն են հեռանալու, իսկ ՍԴ-ի ծանր հիմնախնդիրը դեռ երկար ժամանակ ուղեկցելու է Հայաստանի Հանրապետությանը՝ ինչ-որ մի օր պայթելու հեռանկարով։
Ցավոք սրտի, ինչպես միշտ ընտրվեց ամենաապաշնորհ գործիքակազմն ու ճանապարհը։ Միայն մի տարբերություն կա, այս մեկն ուղեկցվելու է անզուսպ ծափահարություններով և բացականչություններով։
#Իրավական_պետություն
#Հրապարակում_ծախվել_եմ
#հակահեղափոխական_դիշովկա»