ԲՀԿ-ն բոյկոտել ու չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին

ԲՀԿ-ն բոյկոտել ու չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանը: Ներկա է ամբողջ կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ: Սակայն պատգամավորներից ոչ բոլորն են մասնակցում նիստին: Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները բոյկոտել են հարցուպատասխանն ու չեն մասնակցում նիստին: Փոխարենը մասնակցում ու Նիկոլ Փաշինյանին ակտիվորեն հարցեր են ուղղում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները: