Գիտենք՝ ովքեր են մեղավորները ու նրանք պիտի պատասխան տան. Գեղամ Նազարյանը հանդիպել է զոհվածների ծնոնղներին

Գիտենք՝ ովքեր են մեղավորները ու նրանք պիտի պատասխան տան. Գեղամ Նազարյանը հանդիպել է զոհվածների ծնոնղներին

Պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, հավաք-հանդիպում է նախաձեռնել զոհվածների ծնողների, հարազատների հետ։

«Իհարկե մեր այս փոքր հավաքը չի արտացոլում այն պատկերը, որն այսօր մեր երկրում է։ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը, որը ստեղծեցինք, առաջինը պետք է դառնա հարթակ պատերազմում զոհվածների ծնողների համար, պատերազմի մասնակիցների համար, վիրավորների համար։ Աստիճանաբար այս փոքր ձնագնդիկը պիտի դառնա շատ մեծ ձնահոսք, որը փոխելու է երկրի իրական էությունն ու պատկերը»,- իր խոսքում ասաց Գեղամ Նազարյանը։

«Այ եթե մենք, մեր ընտանիքները չդարձանք էս պետության առանցքը, էս պետությունը, հավատացեք, չի կարող ապագա ունենալ։ Ես ուզում շեշտել, որ շատ կարեւոր է այն, որ պետք է այլեւս մենք այսպես հանգիստ նստած ինքներս մեզ չտեսնենք, որովհետև մեր սրտերում, հոգիներում ուղղակի մի աներեւակայելի փոթորիկ է ու եթե ուզում ենք, որ այս փոթորիկը հանդարտվի, պիտի էս ամենը մեղավորները հայկական Նյուրենբերգի միջով անցնեն, իսկ առանց դրա իրավիճակն իսկապես դուրս կգա հսկողությունից։ Որևէ մեկին չթվա, թե մենք լռելու ենք, ասելու՝ լավ, դե զոհվեցին, զոհվեցին, ոչ։ Մենք գիտենք, որ կան մեղավորներ, գիտենք՝ ովքեր են նրանք, իսկ այդ մեղավորները պարտադիր պիտի պատասխան տան»,- ասաց Նազարյանը։