Կա մարդասիրական զինադադար եւ զինադադար. Որն է տարբերությունը
Քիչ առաջ ԱԳՆ-ն հայտնեց ժամը 00։00֊ից մարդասիրական զինադադարի մասին։
Իրականում կա մարդասիրական զինադադար և կա զինադադար։
Մարդասիրական զինադադար կոչվածը լինում է տարբեր ձև՝ պայամանավորված ստորագրված փաստաթղթի կետերով։ Իսկ զինադադարի դեպքում պարտադիր պետք է ստորագրվի փաստաղթութ։
Ընդհանուր զինադադարի դեպքում փաստաթուղթը ստորագրվում է գլխավոր հրամանատարների կողմից, որոնց լիազորում են կառավարությունները, իսկ տեղական զինադադարի դեպքում՝ տեղական հրամանատարները, որոնց լիազորում են գլխավոր հրամանատարները։
Մարդասիրական զինադադարը հիմնված է միջազգային մարդասիրական իրավունքի վրա։
Մարդասիրական զինադադարը իրենից չի ենթադրում միայն դիերի և ռազմագերիների փոխանակում, այստեղ նաև ռազմական գործողություններին մասնակցություն չունեցող անձնանց իրավունքն է աշխատում, այսինքն քաղաքացիական բնակչության իրավունքը, ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքը, միջազգային կառույցների իրավունքը, չեզոք սուբյեկտների իրավունքը և այլն, ինչպես նաև իրենց շարժական և անշարժ գույքի իրավունքը ։
Կարծիքներ