Ինչ ճակատագրի է արժանացել կարտոֆիլ վաճառողը

Ինչ ճակատագրի է արժանացել կարտոֆիլ վաճառողը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և առեւտրականի միջեւ քաշքշուկի գործով, նախօրեին ձերբակալված անձն ազատ է արձակվել։ Այս մասին «Հրապարակին» հայտնեցին Քննչական կոմիտեից: Քննչականից մեզ հետ զրույցում նշեցին, որ նախաքննություն է նշանակվել, սակայն կողմերից որևէ մեկը չի ենթարկվել քրեական հետապնդման:

Հիշեցնենք, որ  մարտի 3-ին, պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Երեւանի Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառողի միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել: