Ո՞վ է նախաձեռնել նախագահների ու Կաթողիկոսի հանդիպումը

Ո՞վ է նախաձեռնել նախագահների ու Կաթողիկոսի հանդիպումը

Նախ ուզում եմ նշել, թե ինչպես ձևավորվեց հայտնի հանդիպման ֆորմատը։ Ամսի 18-ն էր, ինձ այցելեց Վեհափառ Հայրապետը։ Նստեցինք երկար խոսեցինք երկրի վիճակի մասին, վտանգների մասին և ելքեր փնտրելու անհրաժեշտության մասին։ «Առաջին ալիքին» տված հարցազրույցում նշել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Որեշեցինք, որ արժե հանդիպել, կազմակերպել նման հանդիպում։ Ի դեպ, Վեհափառը որոշել է հանդիպումների շարունակության դեպքում Հայաստան հրավիրել նաև Արամ Ա-ին։ Նման որոշում է կայացվել այս խնդրին էլ ավելի համահայկական բնույթ տալու համար։ Ես պիտի գնահատեմ Վեհափառ հայրապետի ջանքներն ու եռանդը։ Սա իրոք շատ դրական դեր է խաղում, որովհետև իրականում մենք լուսավոր կետեր քիչ ունենք այսօրվա կյանքում»,- հավելել է։