Պարույր Սևակ գյուղի ռուսական սահմանապահների հենակետն էլ է հանվել
Ռուս սահմանապահները ոչ միայն դուրս են բերվել «Զվարթնոցից», այլ նաև Երասխավանի տարածքից։ Պարույր Սևակ գյուղի ռուսական սահմանապահների հենակետն էլ է հանվել, որը միակ երաշխիքն էր, որ Տիգրանաշենի ու Երասխի ուղղությամբ ադրբեջանցիները առնվազն պետք է զգուշավորություն ցուցաբերեին՝ ռազմական գործողություն իրականացնելուց։ Այս մասին հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Եթե ռուս սահմանապահների հենակետը դուրս է բերվել այս տարածքից, ուրեմն Տիգրանաշենը և Երասխն այլևս պատրաստ են թշնամուն հանձնելու համար։ Իսկ սա այն տեղեկատվությունն է, զգուշավորությունն է, որ մարդիկ պետք է իմանան, որ Երասխավանի հարևանությամբ՝ Նախիջևանում տեղակայված է Ադրբեջանի համազորային բանակի տանկային ստորաբաժանումը, որն ունի ընդամենը մեկ մարտական խնդիր՝ գրոհ Երևանի ուղղությամբ։ Այդ որոշումը արդեն կայացված է»,- ասել է նա։
Կարծիքներ