Տեսել են նոր մոլորակի «ծնունդը» 

Տեսել են նոր մոլորակի «ծնունդը» 

Գիտնականները «Ջեյմս Վեբ» աստղադիտակի օգնությամբ կարողացել են տեսնել, թե ինչպես է «ծնվում» նոր մոլորակը։ Նրանք ուսումնասիրել են PDS 70 երիտասարդ աստղը, որի շուրջ երկու մոլորակ է ձեւավորվում։ Այս մաիսն հայտնում է The Astronomical Journal (AJ) հանդեսը։ PDS 70-ը գտնվում է մեր մոլորակից 370 լուսային տարի հեռավորության վրա։ Այն հինգ միլիոն տարեկան է, եւ ավելի երիտասարդ է, քան մեր Արեգակը։ Մոլորակները ձեւավորվում են նախ փոշեգազային սկավառակով, ստեղծելով մեծ դատարկություն կենտրոնում, որը նման է նոր աշխարհների՝ շինհրապարակի։

Դիտարկումները ցույց են տվել, որ երկու մոլորակներն էլ ակտիվորեն կուտակում են նյութ՝ շրջապատող սկավառակից, ինչը հաստատում է այն տեսակետը, որ մոլորակները աստիճանաբար են աճում՝ գազի եւ փոշու՝ դեպի իրենց ձգման շնորհիվ։ Գիտնականները չեն բացառել, որ մոլորակների մոտակայքում կարող են լինել տեղամասեր, որտեղ որ ձեւավորվում են այդ մոլորակի բնական արբանյակները։ Ներկայումս գիտնականները փորձում են հասկանալ, թե PDS 70-ում արդյոք կա՞ նոր ձեւավորվող երրորդ մոլորակը։