Մխիթարյանն ասել է՝ ինչ նպատակներ ունի «Ինտերը» Չեմպիոնների լիգայում

Մխիթարյանն ասել է՝ ինչ նպատակներ ունի «Ինտերը» Չեմպիոնների լիգայում

Մեզ պատասխան հանդիպում է սպասվում։ Մենք շատ էինք փորձում գոլ խփել, բայց գիտեինք, որ խաղում ենք ուժեղ թիմի դեմ, որը լավ էր խաղում և պաշտպանվում: Այս մասին Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ «Ինտերի» տարած տնային հաղթանակից հետո ասել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի դիմակայության առաջին խաղում «Ինտերը» 1-0 հաշվով հաղթեց «Ատելետիկոյին»:

Պատասխան խաղը կկայանա մարտի 13-ին Մադրիդում։

«Մենք Մադրիդ ենք գնում առավելությամբ, բայց ստիպված ենք լինելու խաղալ նորից հաղթելու համար, կարծես այս երեկո գոլ չենք խփել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի շարունակենք անցյալ տարվա ճանապարհը։ Ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ»,- ասել է նա: