Լավրովն ու Զարիֆը կքննարկեն Ղարաբաղյան հարցը

Լավրովն ու Զարիֆը կքննարկեն Ղարաբաղյան հարցը

Ռուսաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մուհամմադ Ջավադ Զարիֆը բանակցություններ կվարեն Մոսկվայում՝ հունվարի 26-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Ըստ հայտարարության, նախարար Զարիֆը հունվարի 26-ին աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում կհանդիպի եւ բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կքննարկվեն միջազգային օրակարգին առնչվող հարցեր, ներառյալ նաեւ՝ հարցեր կապված Ղարաբաղյան իրադրության հետ։ Անդրադարձ կկատարվի նաեւ Միջուկային գործարքի համաձայնագրին, Սիրիային, Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակին եւ Աֆղանստանին։