Բախումներ ոստիկանների հետ Բոլիվիայում, կան զոհեր

Բախումներ ոստիկանների հետ Բոլիվիայում, կան զոհեր

Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցների միջեւ։ Հինգ մարդ զոհվել է, եւս հիսունը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է La Razon-ը, մանրամասնելով, որ իրավապահներն ու զինվորականները նախկին նախագահի կողմնակիցներին թույլ չեն տվել մուտք գործել քաղաք։ Ցուցարարների մոտ եղել են հրազենային զենքեր ու պայթուցիկներ, որոնք առգրավվել են։ Ոստիկանությունը պարզաբանել է, որ մինչեւ վերջ փորձել են հարցը կարգավորել խաղաղությամբ եւ բանակցել են ցուցարարների հետ եւ ուժի կիրառության դիմել են այն ժամանակ, երբ իրադրությունը սկսել է դուրս գալ վերահսկողությունից։