ԵՊՀ դեկանը Այո-ի քարոզչություն է անում
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը անտեսելով բուհերի ապաքաղաքական կարգավիճակը բացահայտ Այո-ի քարոզչությամբ է զբաղված։
Նա Ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Մենք ասելու ենք «Այո», որովհետև կողմնակից ենք իրական հեղափոխությանը, որովհետև փոփոխությունները ավելի քան անհրաժեշտ են, որովհետև սա պետք է արվեր շատ ավելի շուտ, որովհետև պետք ազատվել այս արատավոր դատական համակարգից, ավելին հաջորդ քայլում, երրորդ իշխանությունը մաքրելուց հետք, պետք է մաքրել նաև չորրորդ իշխանությունը: Որովհետև հեղափոխության այս տեմպերը մեզ չեն գոհացնում:
Կհարցնեք, թե ի՞նչ է ՍԴ-ն էր խանգարում: Կասեմ նաև ՍԴ-ն է խանգարում և շատ: Իշխանության սխալների մասին կխոսենք Ապրիլի 5-ից հետո»: Նշենք, որ Ոչ-ի ճակատի ներկայացուցիչ, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը անդրադառնալով դեկանի գրառմանը հայտնել է․« Սույն դեկանին հայտնեք, թող «արջի ծառայություն» չմատուցի իշխանությանը: Քաղաքական իշխանությանը, ասում են, թե դուր չի գալիս բուհերի քաղաքականցումը:
Իսկ սույն դեկանն ավելի արդյունավետ կգործի, եթե քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն մեկ-մեկ էլ ֆակուլտետի բազմաթիվ խնդիրների լուծմամբ զբաղվի»:
Կարծիքներ