Հայերը և բիզոնները 

Հայերը և բիզոնները 

Ժամանակին, երբ նոր էր ձևավորվում ԱՄՆ պետությեւնը, հնդկացիներին իրենց բնակավայրերից հեռացնելու նպատակով ամերիկացի զինվորականնները սկսեցին բիզոններին սպանել:

Իհարկե դա արեցին ոչ ուղիղ, այլ քողարված. բիզոնի մորթու համար սկսեցին բարձր գին վճարել, մսի համար ևս: 
Շատ հնդկացիներ էլ գայթակղվեցին մեծ գումարներով և սկսեցին անխնա սպանել իրենց համար անգամ շինանյութ ծառայող կենդանիներին (բիզոնի կաշվով հնդկացիները պատում էին իրենց տան պատերը): 
Ինչու հենց բիզոններին, որովհետև առանց բիզոնների հնդկացիները չէին կարողանա գոյատևել իրենց բնակավայրերում: Արդյունքը ուշացնել չտվեց. ուղիղ հարյուր տարի անց հնդակցիների ներկայության մասին այդ վայրերւմ խոսում են որպես անցյալի աղոտ հուշի: 

Արցախի հարցը և Ցեղասպանություն հիմնախնդիրը եղել են (ցավոք այդպես էլ ազգային գաղափարախոսություն չունեցանք) համահայկական օրակարգերը, որոնք էլ ձևավորել են Հայաստանի Հանրապետության ողնաշարն ու հոգին: 
Շատ հայեր (կամ հայախոսներ) դիտմամբ սկսեցին ու ավարտին  հասցրին այս գաղափարների «կեղծումն ու վուլգարացումը» ի շնորհիվ մի քանի գրանտի ու անհասկանալի ապագայի՝ վերջնականապես ապականելով ապագայի բոլոր տեսլականները, թե ազգի, թե պետության համար:                    

Արսեն Մանուկյան