Որքան գումար է ծախսվել ծանրամարտի առաջնության կազմակերպման համար

Որքան գումար է ծախսվել ծանրամարտի առաջնության կազմակերպման համար

Ապրիլի 15-ից 23-ը Երևանում կայանալու է ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը։ Առաջնությունն անցկացվելու է մարզահամերգային համալիրում, այս կապակցությամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 1 միլիարդ 160 մլն դրամ է տրամադրել «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ին, որը և պետք է կազմակերպի միջոցառումը։

Նշենք, որ այս ընկերությունը նաև պիտի կազմակերպեր Նիկոլ Փաշինյանի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը սեպտեմբերյան դեպքերի պատճառով հետաձգվեց, և իրականացվեց դեկտեմբերին։