Ղարիբաշվիլին՝ Պուտինի ձերբակալման օրդերի մասին

Ղարիբաշվիլին՝ Պուտինի ձերբակալման օրդերի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ձեռնպահ է մնացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը գնահատելուց։ 

Միաժամանակ նա հայտարարել է, որ աշխարհին սպառնում է Երրորդ համաշխարհային պատերազմը, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

«Ես ուզում եմ ձեզ ասել գլխավորը։ Այսօր աշխարհը, ամբողջ աշխարհը կանգնած է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ։

Այս գնահատականը չափազանցված չէ, շահարկում չէ։ 

Օրեցօր մենք տեսնում ենք ավելի շատ առճակատում, ավելի շատ լարվածություն և ավելի շատ էսկալացիա։
Այս պայմաններում իմ՝ որպես կառավարության ղեկավարի և մեր ժողովրդի խնդիրը, գլխավոր մտահոգությունը խաղաղության, կայունության և մեր երկրի փրկության պահպանումն է»,- ասել է Ղարիբաշվիլին։