Ինչպես հինգ րոպեում բարելավել առողջությունը․ գերմանացի գիտնականներ

Ինչպես հինգ րոպեում բարելավել առողջությունը․ գերմանացի գիտնականներ

Նորագույն հետազոտությունների համաձայն, մարդիկ որոնք շաբաթական մեկ կամ երկու անգամ ցերեկային ժամերին քնում են, ավելի քիչ են ենթակա ինֆարկտ եւ ինսուլտ ստանալու, քան նրանք, որոնք նման սովորություն չունեն։ Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը։ Հետզոտության արդյունքները հրապարակվել են Heart հանդեսում, իսկ իրականացվել են Լոզանի բժիշկների կողմից՝ գլխավորությամբ Նադին Հոյսլերի։ Հետզոտության ընթացքում ուսումնասիրվել են մոտ 3,5 հազար չափահաս շվեյցարացիների առողջական տվյալները եւ պարզվել, որ այն խմբում, որի անդամները շաբաթական երկու անգամ գոնե ցերեկը քնելու սովորություն ունեն, ավելի քիչ են ենթակա ինսուլտի կամ ինֆարկտի։ Մասնագետները կարծում են, որ սրտի հետ կապված խնդիրներից խուսափելու համար կարելի է հետճաշի հանգիստը փոխարինել շաբաթական երկու անգամ ցերեկային քնի ժամեր սահմանելով։