Ոչ միջուկային ջրածնային ռումբ են փորձարկել 

Ոչ միջուկային ջրածնային ռումբ են փորձարկել 

South China Morning Post պարբերականը գրում է, որ չինացի ռազմական գիտնականները կարողացել են հաջողությամբ փորձարկել ոչ միջուկային ջրածնային ռումբ։ Համաձայն հրապարակման, վերահսկելի դաշտային փորձարկումների շնորհիվ հնարավոր է եղել առաջացնել ավերիչ քիմիական շղթայական ռեակցիա։ Նման ոչ միջուկային ջրածնային ռումբի մեջ կիրառվում է մագնեզիումի հիդրիդի քիմիական միացությունը։ Փորձարկումների ժամանակ, երկու կիլոգրամանոց միջուկյի պայթյունից առաջացել է ավելի քան 1000 աստիճան ջերմության հասնող կրակե գունդ։

Պարբերականը նշում է, որ սովորական պայթուցիկ նյութերի միջոցով մագնեզիումի հրդրիդի ակտիվացումը բերում է ջերմային քայքայման՝ առաջացնեռլով ջրածնային գազ, որը եւ բոցավառվում է։ Նման ռումբը թույլ է տալիս լիովին եւ ճշգրտորեն վերահսկել պայթյունի ինտենսիվությունը եւ դյուրությամբ հասնել մեծ տարածությունների վրա՝ բոլոր թիրախների հավասարաչափ ոչնչացման։