Ռոնալդուն կարող է շարունակել իր կարիերան Բրազիլիայում

Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ում պայմանագիրը սաուդական «Ալ-Նասըր» ակումբի հետ ավարտվում է առաջիկա ամռանը, կարիերան Բրազիլիայում շարունակելու առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Marca պարբերականը։
Համաձայն հրապարակման, բրազիլական կողմը առաջարկում է Ռոնալդուին այնպիսի պայմաններ, որոնք գերազանցում են շուկայականը։ Բացի այդ, գործարքին կարող են միանալ ներդրողները։ Ռոնալդուն, ըստ պարբերականի, եթե ընդունի այդ առաջարկը, կարող է հանդես գալ նաեւ ֆուտբոլի Աշխարհի թիմային առաջնությանը։
Կարծիքներ