Եթե կարծում են, որ խլել եմ Բջնիի գործարանը, թող իմ գումարը տան, կվերադարձնեմ․ Ռուբեն Հայրապետյան

 Եթե կարծում են, որ խլել եմ Բջնիի գործարանը, թող իմ գումարը տան, կվերադարձնեմ․ Ռուբեն Հայրապետյան

Խաչատուր Սուքիասյանը կարող է գիտունիկի տեսքով գեղեցիկ խոսել տեսախցիկների առջև, «Բջնին» մենք ձեռք ենք բերել 2010 թվականին: Այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Սաթիկ Սեյրանյանի դիտարկմանը, որ Սուքիասյանը հայտարարել էր, թե իրենից խլել են «Բջնի» հանքային ջրերի գործարանը։

«Ես չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար ճնշումներ են եղել Խաչատուր Սուքիասյանի վրա: Դա նույնն է, որ հիմա ինձ մոտ ստուգումներ են, ես էլ ասեմ՝ Սերժ Սարգսյանի համար են ստուգում: Դա բնորոշ է Խաչատուր Սուքիասյանին: Նրանք դիմել են ՀՔԾ՝ իբր ես գույքահարկ ու շահութահարկ չեմ վճարել»,-հայտարարել է Հայրապետյանը։

«Խաչատուր Սուքիասյանին և Ռուբեն Հայրապետյանին բոլորը գիտեն։ Խաչատուր Սուքիասյանը ո՞նց կարա ընդհանրապես կապնվի ինձ հետ, որ ես զիջեմ։ Եթե չեմ սխալվում, դեռ 2010-ին ես ասել եմ, եթե նրանք գտնում են, որ ես նրանցից խլել եմ գործարանը... պետությունը վաճառել է, ես գնել եմ, եթե գտնում են՝ խլել եմ, թող իմ տված փողը հետ տան, ես տամ իրենց։ Ես ասել եմ։ Բացի դրանից, մի երկու-երեք ամիս առաջ Ծառուկյան Գագիկի հետ խոսում եմ, ասեցի՝ ասա, թող փողերս հենց հիմա տա, էլի տամ, ավել-պակաս թող չխոսա, բայց հիմա արդեն ուրիշ բան եմ ասում, եթե ուրիշին այդ գործարանը կվաճառեմ 10 մլն պակասով, ապա իրեն միայն 1 մլրդ դոլարով, այսինքն՝ իրան երբեք։ Մի բան էլ ասեմ, Սուքիասյանը կարա կամերաների առաջ կանգնի, գեղեցիկ խոսքեր ասի գիտունիկի տեղ դրած, թող տղամարդ լինի, իրա թաք տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի տա»,-ասաց նա։