«Ֆեյսբուքը» ֆեյքերի դեմ պայքար է սկսում

«Ֆեյսբուքը» ֆեյքերի դեմ պայքար է սկսում

«Ֆեյսբուք» ընկերությունը միջոցներ է ձեռնարկում ֆեյք օգտատերերի դեմ պայքարելու համար։

Հետազոտող Ջեյն Մանչուն Վոնգը թվիթերյան իր էջում անիմացիա է հրապարակել, որը ցուցադրում է «Ֆեյսբուքի»՝ դեմքի միջոցով նույնականացումը։

«Ֆեյսբուքի» ստեղծած նոր ինտերֆեյսը պահանջում է, որ օգտատերը պտտելով գլուխը՝ նկարահանի իր դեմքը տարբեր անկյուններից։ Ընկերությունը այս նորամուծության անհրաժեշտությունը բացատրում է ցանցում գրանցված ֆեյք օգտատերերի ահռելի քանակով։

FB-ի մամուլի քարտուղարը հայտնել է, որ այս մեթոդը չի օգտագործում դեմքերի ճանաչման տեխնոլոգիան, այլ միայն հասկանում է գլխի շարժումները և ստուգում՝ տեսանյութում երևո՞ւմ է մարդու դեմքը, թե ոչ։ Ընկերությունը վստահեցնում է, որ չի պատրաստվում պահպանել այս տվյալները։

«Ֆեյսբուքը» ֆեյքերի դեմ պայքարի այլ տարբերակ էլ է մշակել, ըստ որի, այն օգտատերերը, որոնց էջերը կարգելափակվեն ֆեյսբուքյան մի շարք այլ օգտատերերի կողմից, ստիպված կլինեն լուսանկարի տեսքով անձնագրային տվյալներ ներկայացնել «Ֆեյսբուք» ընկերությանը։ Նշվում է, որ եթե օգտատիրոջ սոցցանցային տվյալներն ու անձնագրային տվյալները չհամապատասխանեն միմյանց, ընկերությունը կհեռցնի օգտատիրոջ էջը։