Ի՜նչ սոցիալական արդարություն․ մարդիկ «գետն ընկած գնում են»
Երևանում անցկացվում է «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովը։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել իր ելույթը ու ճոռոմ- ճոռոմ խոսում սոցիալական արդարությունից, քաղաքացիներին աջակցելուց։ Ուշադրությունս գրավում է մի գրառում, որը պարզապես հիշեցում է։ 2014 թվականին Փաշինյան Նիկոլ ընդդիմադիր պատգամավորը Ազգային ժողովում ասում է․
«Էդքան խոսում են առավոտից իրիկուն՝ կոռուպցիայի դեմ պայքարենք… Ձեզ թվում ա կոռուպցիան պոզով-պոչով տենց մեծ կենդանի ա՞, է՛ս ա կոռուպցիան… Մարդ պիտի ձեր նման ընտանիք պահի, որ իրանց շրջապատի մարդիկ կա՛մ միլպետ լինեն, կա՛մ դատախազ լինեն, կա՛մ միլիոնատեր լինեն, կա՛մ դեպուտատ լինեն, կա՛մ քաղաքապետ լինեն»։
Ուրիշ էլ ոչ մի մեկնաբանություն։ Հիմա իրեն պիտի ասենք՝ ի՞նչ սոցիալական արդարություն կարող է լինել, երբ ողջ «հարազատությունդ» կա՛մ միլպետ, կա՛մ դատախազ, կա՛մ նախարար, կա՛մ պատգամավոր, կա՛մ միլիոնատեր են։ Իրենք են միայն ապրում, ընտանիք պահում։ Դու՛ ես միայն ապրում։ Մնացածը «գետն ընկած գնում են»։
Կարծիքներ