ԱՄՆ-ում առաջին անգամ հեռացրել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին

ԱՄՆ-ում առաջին անգամ հեռացրել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է խոսնակ Քևին Մաքքարթիին հեռացնելու օգտին։
Այժմ կոնգրեսականները պետք է ընտրեն նոր խոսնակ, սակայն «հստակ այլընտրանք» չկա, գրում է CNN-ը։
Հեռուստաալիքը նշում է, որ մինչ այժմ Ներկայացուցիչների պալատի ոչ մի խոսնակ չի հեռացվել պաշտոնից՝ նման հեռացման բանաձեւի ընդունմամբ։

Հյուսիսային Կարոլինայից Պատրիկ Մաքհենրին նշանակվել է ժամանակավոր խոսնակ՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո գործող օրենքի համաձայն։

Ներկայացուցիչների պալատի ռեգլամենտի գծով մասնագետների մեծ մասը համոզված է, որ նրա լիազորությունները շատ սահմանափակ են լինելու՝ նա կկարողանա վարել նիստը միայն նոր խոսնակ ընտրելու համար: