Մեծ Բրիտանիայում ընտրել են տարվա ամենաշատ կիրառված բառը

Մեծ Բրիտանիայում ընտրել են տարվա ամենաշատ կիրառված բառը

Քեմբրիջի համալսարանը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում ամենաշատ կիրառված բառն անգլերենում եղել է upcycling բառը, որ թարգմանվում է որպես «երկրորդային օգտագործում»։ 2011 թվականից սկսած այս բառի որոնումը համալսարանի կայքում աճել է 181 տոկոսով։ Նշենք, որ բառն առաջին անգամ բառարան ներմուծվել է հենց 2011 թվականին։ Upcycling նշանակում է հին առարկաների կամ օգտագործված նյութերի կիրառությամբ նոր առարկաների պատրաստում։