«Մահվան գազել»-ներից պրծում չկա. կառավարությունը հետ է կանգնել որոշումից | «Հրապարակի էջերում» 10.03.2020

«Մահվան գազել»-ներից պրծում չկա. կառավարությունը հետ է կանգնել որոշումից | «Հրապարակի էջերում» 10.03.2020

Հայկ Մարությանին հանձնարարված էր Երեւանի տրանսպորտի հարցում մինչեւ տարեվերջ արդյունքներ ցույց տալ, գծից հանել 450 «մահվան գազել»-ները։ Որոշված էր փետրվարի վերջին մրցույթ հայտարարել, հայտարարվե՞լ է՝ հարցրինք Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին։

«Այո, հայտարարել էին, որ կառավարությունն ու դոնոր կազմակերպությունը պատրաստ են գնալ այդ գործարքին, սակայն, իմ տեղեկություններով, կառավարությունը հետ է կանգնել այդ որոշումից»: Ինչո՞ւ։ «Հրաժարվել է երաշխավորագիր տրամադրել․․․ սա ակնհայտորեն մեծ հարված է քաղաքապետին, նախ՝ խոստումը չկատարեց, երկրորդ․ եթե երթեւեկությունից դուրս մնացած «գազել»-ներին չփոխարինի նոր տրանսպորտը, տրանսպորտի ճգնաժամը կխորանա ու կդառնա շատ ավելի մեծ խնդիր, քան աղբահանությունը»։ Բայց կարծում ենք, քաղաքապետը կգնա իր սիրած ճամփով՝ կդիմի խոշոր գործարարներին:

Օրվա գլխավոր հրապարակումները՝ տեսանյութում.