Ովքեր են միացել ու ովքեր են ժամանելու հավաքականի ճամբար
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա» Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա» Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) Սերգեյ Մուրադյան - «Նոա» Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա» Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» Արտակ Դաշյան - «Նոա» Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա» Գոռ Մանվելյան - «Նոա» Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա) Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա)։
Այսօր՝ Fastex Պրեմիեր լիգայի իրենց թիմերի հանդիպումներից հետո, հավաքին կմիանան Հենրի Ավագյանը և Էրիկ Սիմոնյանը, իսկ վաղը՝ Արամ Խամոյանը:
Հոկտեմբերի 7-ին հավաքականի ճամբար կժամանեն հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստները՝ Անդրե Չալըշըրը, Նաիր Թիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Էդգար Սևիկյանը, Արթուր Միրանյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը:
Կարծիքներ