ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Երեւանում․ Վյաչեսլավ Վոլոդին

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Երեւանում․ Վյաչեսլավ Վոլոդին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, ապա կարելի է Երեւանում անցկացնել ՀԱՊԿ ԽՎ հաջորդ նիստը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, առաջարկելով դիտարկել այդ նշված նիստը Երեւանում անցկացնելու հնարավորությունը։

ՀԱՊԿ ԽՎ անդամները նշել են, որ կառույցը ակտիվ դիրքորոշում ունի շատ հարցերի առնչությամբ։ Խորհրդարանականները պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը, ինչպես նաեւ աշխատել ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ԽՎ-ն արդեն 15 տարեկան է։ Վոլոդինը անդրադարձել է այն աշխատանքին, որն իրականացվել է կառույցի կողմից անցնող տարիների ընթացքում՝ հանուն միջազգային եւ ռեգիոնալ անվտանգության ապահովման, անդամ պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության։

Վոլոդինը նաեւ ասել է, որ կառույցը մեծ աշխատանք է կատարել իրավական պայմաններ ապահովելու համար, որոնք ուղղված են համագործակցության զարգացմանը։ Մասնավորապես, ընդունվել են 69 մոդելային օրենք, համաձայնագիր եւ խորհրդատվական ցուցում, կապված օրենսդրությունների ներդաշնակեցման հետ՝ կապված ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի հետ, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հետ, անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի հետ, կոռուպցիայի դեմ պայքարի հետ, ինչպես նաեւ՝ հանուն այն բանի, որ ապահովվի ռազմա-տեխնիկական համագործակցությունն ու հարկ եղած դեպքում իրականացվի հումանիտար օգնության ցուցաբերումը։