Գվարդիոլան վստահ է, որ Գարսիան կտեղափոխվի «Բարսելոնա»

Գվարդիոլան վստահ է, որ Գարսիան կտեղափոխվի «Բարսելոնա»

«Մանչեսթեր սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակնկալում է, որ պաշտպան Էրիկ Գարսիան կհեռանա թիմից եւ կտեղափոխվի «Բարսելոնա»։ Նա հայտարարել է, որ գրեթե վստահ է Գարսիայի հեռանալու հարցում։

«Գրեթե վստահ եմ, որ նա պատրաստվում է հեռանալ։ Դա տեղի կունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կամ ամռանը, ամեն բան կախված է ակումբներից»,- Sky Sports-ի փոխանցմամբ, ասել է Գվարդիոլան։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբն այնուհանդերձ, որոշել է ձմեռային տրանսֆորային պատուհանի ժամանակ չգնել Գարսիային։ Կատալոնական ակումբում որոշել են սպասել հունիսին, երբ անգլիացիների հետ Գարսիայի ունեցած պայմանագրի ժամկետը կլրանա։