«Սու» 35 սամալյոտ են գտել, մի հատ T90 տանկ․ Ռուբեն Հայրապետյան

«Սու» 35 սամալյոտ են գտել, մի հատ T90 տանկ․ Ռուբեն Հայրապետյան

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ոստիկանության 6-րդ վարչությունը գործողություններ է իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը։

Լրատվամիջոցների հետ զրույցում Հայրապետյանը ասել է, որ իրեն չեն ձերբակալել․

« ինձ չեն ձերբակալել և չեն ձերբակալի երբեք։ Էդ գնացեք Արմեն Նիկողոսյանին հարցրեք։ 

Իսկ այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ են իր տանից գտել, Հայրապետյանը հեգնել է․

« «Սու» 35 սամալյոտ են գտել, մի հատ T90 տանկ, մի քանի հատ էլ ԲՏՌ ու ԲՄՊ։ Համբերեք, այսօր երեկոյան ամեն ինչ կլսեք»։