Ղարաբաղի հայերը անկախություն չեն ունենալու․ Իլհամ Ալիեւ 

Ղարաբաղի հայերը անկախություն չեն ունենալու․ Իլհամ Ալիեւ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ադրբեջանական կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղարաբաղում բնակվող հայերը չեն ունենա ոչ կարգավիճակ, ոչ անկախություն, ոչ որեւէ այլ առանձնաշնորհում կամ արտոնություն։ Ղարաբաղում բնակվող հայերը, ըստ Ալիեւի պետք է կատարեն «ճիշտ ընտրություն» եւ ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը։

«Այլ ճանապարհ նրանց համար պարզապես գոյություն չի ունենալու»։ Ալիեւը նաեւ ասել է, որ «եւ աշխարհագրական եւ տնտեսական եւ տրանսպորտային առումով Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Այդպես է նաեւ ըստ պատմության եւ միջազգային իրավունքի»։