Nissan-ում բարդ ժամանակներ են սկսվել
Nissan-ը կկրճատի արտադրությունը 20 տոկոսով եւ աշխատանքից կհեռացնի ինը հազար աշխատակցի։ Այս կերպ ընկերությունը փորձում է հաղթահարել բարդ ժամանակները, որոնց հետ առերեսվել է շուկայում վաճառքի ծավալների անկման պատճառով։ Համաձայն Bloomberg-ի, ընկերությունը չի կարողանում դիմանալ չինական էլեկտրամեքենաներ արտադրող ընկերությունների եւ Tesla-ի մրցակցությանը։
Պարբերականը նշում է, որ Nissan-ը աչքի է ընկնում ճապոնական ավտոարտադրող ձեռնարկությունների շարքում նրանով, որ պայքարում է նոր ավտոմեքենաների մասով շուկայում վաճառքի ծավալների անկման դեմ։
Կարծիքներ