ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանը մշտական կապի մեջ է ամենատարբեր հնարավոր մակարդակներով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, կապված Ղարաբաղյան իրավիճակի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչներից Իվան Նեչաեւը։

Դա նշանակում է, որ Մոսկվան Երեւանի եւ Բաքվի հետ կապի մեջ է թե պետությունների ղեկավարների մակարդակով, թե ՊՆ, ԱԳՆ եւ այլ գերատեսչությունների մակարդակով  եւ քննադատություններն ուղղված Ռուսաստանին, թե ռուս խաղաղապահները Ղարաբաղում լավ չեն իրականացնում իրենց առջեւ դրված խնդիրները, մեղմ ասած՝ արդարացված չեն։