«Հրապարակ». Իրավապահները շատերի անձնագրերն են վերցրել, այդ թվում Հ5-ի սեփականատիրոջ

«Հրապարակ». Իրավապահները շատերի անձնագրերն են վերցրել, այդ թվում Հ5-ի սեփականատիրոջ

Իրավապահները ոչ միայն Սերժ Սարգսյանի անձնագիրն են վերցրել՝ խոչընդոտելով Հայաստանից նրա մեկնումը որեւէ երկիր, այլեւ շատ այլ անձանց, ում մեղադրանքներ են առաջադրվել, եւ ովքեր ներգրավված են դատական ինչ-ինչ գործընթացներում։

Բոլոր այդ գործերը կարող են երկար տարիներ տեւել, եւ մարդիկ զրկվել են իրենց բիզնեսի կամ անձնական գործերով Հայաստանից մեկնելու հնարավորությունից։ Հայաստանից բացակայելու հնարավորությունից զրկվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից մեկը՝ Հ 5 հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ով բիզնեսներ ունի Ռուսաստանում։ Իսկ ընտանիքը, որն ապրում է Մոսկվայում, ստիպված է ողջ տարին անցկացնել ինքնաթիռներում եւ պարբերաբար գալ Հայաստան՝ հոր հետ հանդիպելու համար։